Սկսել
LEGAL & PRIVACY

BizBridge
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է «ԲիզԲրիջ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից Ընկերության կայքից օգտվելու, Ընկերության հետ կապ հաստատելու կամ Ընկերության ծառայություններից օգտվելու ընթացքում անձնական տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման, օգտագործման, փոխանցման և պաշտպանության պայմանները։ Ընկերությունն անձնական տվյալները մշակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև կիրառելիության դեպքում՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կիրառելի այլ պահանջներին համապատասխան։

Թարմացվել է : 24 սեպտեմբերի, 2026

1. Հավաքագրվող անձնական տվյալները

Կախված կայքից օգտվելու եղանակից, ներկայացված հարցման բնույթից կամ մատուցվող ծառայությունից՝ Ընկերությունը կարող է հավաքագրել և մշակել հետևյալ անձնական տվյալները՝

  • անունը և ազգանունը,
  • հեռախոսահամարը,
  • էլեկտրոնային փոստի հասցեն,
  • քաղաքացիությունը և բնակության երկիրը,
  • անձնագրային կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, եթե դրանք անհրաժեշտ են համապատասխան ծառայության մատուցման համար,
  • աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի կամ ներկայացվող կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները,
  • Ընկերությանը ներկայացված հարցումների, դիմումների կամ հաղորդագրությունների շրջանակում տրամադրված տեղեկությունները,
  • Ընկերության ծառայությունների մատուցման նպատակով տրամադրված փաստաթղթերը և դրանցում պարունակվող անձնական տվյալները,
  • կայքից օգտվելու ընթացքում ինքնաբերաբար հավաքագրվող որոշ տեխնիկական տվյալներ, այդ թվում՝ համացանցային արձանագրության (IP) հասցեն, օգտագործվող սարքի և դիտարկիչի վերաբերյալ տվյալները, կայք այցելելու ժամանակը և կայքում կատարված գործողությունների վերաբերյալ տեղեկությունները։

Եթե Ընկերության ծառայություններից օգտվելու շրջանակում Ընկերությանը տրամադրվում են այլ անձանց վերաբերող անձնական տվյալներ, դրանք տրամադրող անձը պետք է ունենա այդ տվյալները Ընկերությանը փոխանցելու համապատասխան իրավական հիմք։

2. Անձնական տվյալների մշակման նպատակները

Ընկերությունն անձնական տվյալները կարող է մշակել հետևյալ նպատակներով՝

  • ներկայացված հարցումներին և դիմումներին պատասխանելու,
  • խորհրդատվություն տրամադրելու,
  • Ընկերության ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և առաջարկներ ներկայացնելու,
  • պայմանագիր կնքելու և պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու,
  • ընկերությունների գրանցման, իրավաբանական, հաշվապահական, հարկային, աշխատանքային, բանկային, միգրացիոն, լիցենզավորման և այլ ծառայությունների մատուցումն ապահովելու,
  • անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, բանկերի, նոտարների և այլ կազմակերպությունների հետ համապատասխան գործընթացներ իրականացնելու,
  • հաճախորդների նույնականացման, պատշաճ ուսումնասիրության և օրենսդրությամբ նախատեսված այլ ստուգումներ իրականացնելու,
  • վճարումների, հաշվապահական հաշվառման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման,
  • կայքի բնականոն աշխատանքն ու անվտանգությունն ապահովելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու,
  • համապատասխան համաձայնության առկայության դեպքում՝ նորություններ, տեղեկատվական նյութեր և Ընկերության ծառայությունների վերաբերյալ հաղորդագրություններ ուղարկելու,
  • օրենսդրությամբ Ընկերության վրա դրված պարտականությունները կատարելու,
  • Ընկերության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակներով։

4. Անձնական տվյալների տրամադրումը երրորդ անձանց

Ընկերությունը չի վաճառում անձնական տվյալները։

Ընկերության ծառայությունների մատուցման, հաճախորդի հանձնարարության կատարման կամ օրենքով սահմանված պարտականությունների կատարման համար անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները կարող են համապատասխան ծավալով տրամադրվել՝

  • պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին,
  • բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին,
  • նոտարներին, թարգմանիչներին և այլ մասնագիտական ծառայություններ մատուցող անձանց,
  • հաշվապահներին, աուդիտորներին, իրավաբաններին և այլ խորհրդատուներին,
  • կայքի, տեղեկատվական համակարգերի, տվյալների պահպանման և էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց,
  • Ընկերության հանձնարարությամբ համապատասխան ծառայություններ մատուցող այլ անձանց,
  • դատարաններին, իրավապահ և այլ իրավասու մարմիններին՝ օրենքով նախատեսված դեպքերում։

Ընկերությունը երրորդ անձանց տրամադրում է միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծառայության մատուցման, հանձնարարության կատարման կամ տվյալների տրամադրման այլ օրինական նպատակի համար։

5. Անձնական տվյալների փոխանցումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս

Հաշվի առնելով Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների բնույթը և այն հանգամանքը, որ Ընկերության հաճախորդները և գործընկերները կարող են գտնվել տարբեր երկրներում՝ որոշ դեպքերում անձնական տվյալները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բանկերին, պետական մարմիններին, գործընկերներին կամ այլ կազմակերպություններին։

Անձնական տվյալների՝ այլ պետություն փոխանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ։

6. Անձնական տվյալների պահպանման ժամկետները

Ընկերությունն անձնական տվյալները պահպանում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է դրանց մշակման նպատակների իրականացման համար կամ որքան պահանջվում է կիրառելի օրենսդրությամբ։

Անձնական տվյալները կարող են պահպանվել նաև պայմանագրային հարաբերությունների ավարտից հետո, եթե դա անհրաժեշտ է հաշվապահական կամ հարկային հաշվառման, օրենքով սահմանված այլ պարտականությունների կատարման, հնարավոր պահանջների կամ վեճերի լուծման, ինչպես նաև Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։

Երբ անձնական տվյալների պահպանման անհրաժեշտությունը վերանում է և օրենքով դրանց հետագա պահպանման պարտականություն նախատեսված չէ, դրանք ենթակա են ոչնչացման կամ ապանձնավորման՝ օրենքով սահմանված կարգով։

7. Քուքիների (Cookies) օգտագործումը

Ընկերության կայքը կարող է օգտագործել քուքիներ՝ փոքր ծավալի տվյալներ, որոնք կայք այցելելիս պահպանվում են օգտատիրոջ սարքում կամ դիտարկիչում։

Քուքիները կարող են օգտագործվել՝

  • կայքի բնականոն աշխատանքն ապահովելու,
  • օգտատիրոջ ընտրած կարգավորումները հիշելու,
  • կայքի այցելությունների և օգտագործման վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ ստանալու,
  • կայքի աշխատանքը և օգտատերերի համար դրա հարմարավետությունը բարելավելու նպատակներով։

Կայքի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ որոշ քուքիներ կարող են օգտագործվել առանց առանձին համաձայնության, եթե դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ։ Այլ քուքիների օգտագործման համար, եթե օրենքով պահանջվում է, Ընկերությունը ստանում է օգտատիրոջ համաձայնությունը։

Օգտատերը կարող է իր դիտարկիչի կարգավորումների միջոցով սահմանափակել կամ արգելափակել քուքիների օգտագործումը կամ ջնջել արդեն պահպանված քուքիները։ Որոշ քուքիների անջատումը կարող է ազդել կայքի առանձին գործառույթների աշխատանքի վրա։

8. Անձնական տվյալների պաշտպանությունը

Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ կազմակերպական և տեխնիկական միջոցներ՝ անձնական տվյալները չարտոնված հասանելիությունից, անօրինական օգտագործումից, փոփոխումից, տարածումից, կորստից, ոչնչացումից կամ այլ անօրինական մշակումից պաշտպանելու համար։

Անձնական տվյալների հասանելիությունը սահմանափակվում է այն աշխատակիցների և ծառայություններ մատուցող անձանց շրջանակով, որոնց համար այդ տվյալների հասանելիությունն անհրաժեշտ է իրենց աշխատանքային կամ պայմանագրային պարտականությունների կատարման համար։

Միաժամանակ, համացանցով տեղեկատվության փոխանցման որևէ եղանակ չի կարող ապահովել տվյալների բացարձակ անվտանգություն։

9. Տվյալների սուբյեկտի իրավունքները

Տվյալների սուբյեկտն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրավունք ունի՝

  • տեղեկություններ ստանալու իր անձնական տվյալների մշակման, դրա հիմքերի և նպատակների վերաբերյալ,
  • ծանոթանալու իր վերաբերյալ մշակվող անձնական տվյալներին,
  • պահանջելու ուղղել, փոփոխել կամ լրացնել ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական անձնական տվյալները,
  • օրենքով նախատեսված դեպքերում պահանջելու արգելափակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները,
  • հետ վերցնելու անձնական տվյալների մշակման համար նախկինում տրված համաձայնությունը, եթե մշակումը կատարվում է համաձայնության հիման վրա,
  • առարկելու անձնական տվյալների մշակման դեմ՝ օրենքով նախատեսված դեպքերում,
  • իրականացնելու անձնական տվյալների պաշտպանության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքները,
  • իր իրավունքների խախտման դեպքում դիմելու անձնական տվյալների պաշտպանության ոլորտի իրավասու մարմին կամ դատարան։

Իր իրավունքներն իրականացնելու համար տվյալների սուբյեկտը կարող է դիմել Ընկերությանը սույն Գաղտնիության քաղաքականության 13-րդ բաժնում նշված կապի միջոցներով։

10. Երրորդ անձանց կայքերը և ծառայությունները

Ընկերության կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ անձանց պատկանող կայքեր, սոցիալական ցանցեր, հաղորդակցման հարթակներ կամ այլ առցանց ծառայություններ։

Նման հղումով անցնելու կամ երրորդ անձի ծառայությունից օգտվելու դեպքում անձնական տվյալների հետագա մշակումը կարող է իրականացվել տվյալ երրորդ անձի կողմից՝ վերջինիս գաղտնիության քաղաքականության և պայմանների համաձայն։

Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից անձնական տվյալների մշակման կարգի համար։

11. Անչափահասների անձնական տվյալները

Ընկերության կայքը նախատեսված չէ անչափահասներին անմիջականորեն ծառայություններ առաջարկելու համար։

Ընկերությունը նպատակային կերպով չի հավաքագրում անչափահասների անձնական տվյալներ կայքի միջոցով։ Եթե անչափահասի անձնական տվյալների մշակումը անհրաժեշտ է Ընկերության կողմից կոնկրետ ծառայության մատուցման համար, այն իրականացվում է միայն համապատասխան իրավական հիմքի առկայության դեպքում և օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ։

12. Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները

Ընկերությունը կարող է անհրաժեշտության դեպքում փոփոխել կամ լրացնել սույն Գաղտնիության քաղաքականությունը, այդ թվում՝ օրենսդրության, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կամ անձնական տվյալների մշակման եղանակների փոփոխության դեպքում։

Գաղտնիության քաղաքականության գործող տարբերակը հրապարակվում է Ընկերության կայքում՝ նշելով վերջին թարմացման ամսաթիվը։

13. Կապ Ընկերության հետ

Սույն Գաղտնիության քաղաքականության, անձնական տվյալների մշակման կամ տվյալների սուբյեկտի իրավունքների իրականացման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Ընկերության հետ՝

«ԲիզԲրիջ» ՍՊԸ

Հայաստանի Հանրապետություն

Հեռախոս՝: +374 98 219 291

Էլեկտրոնային փոստ՝: [email protected]

Կայք՝: bizbridgeofficial.com

Վստահությամբ կառուցեք Ձեր բիզնեսը Հայաստանում

Անկախ նրանից՝ Դուք մուտք եք գործում հայկական շուկա, տեղափոխում եք Ձեր թիմը, թե ընդլայնում եք տարածաշրջանային գործունեությունը, BizBridge-ը տրամադրում է հաջող աճի համար անհրաժեշտ ենթակառուցվածքն ու մասնագիտական փորձը։ Շուկա մուտք գործելուց մինչև ընթացիկ գործունեության կազմակերպում՝ մենք Ձեր վստահելի գործընկերն ենք Հայաստանում։